Այսօրվա մեղավորները հանրության համար տեսանելի ձևով պետք է պատժվեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանն անդրադարձավ Մեղրիում տեղի ունեցած միջադեպին: 

«Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում: Ակնկալում եմ, որ իրավապահները հստակ և կոշտ ձևով կարձագանքեն: Չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ-ում»,- ասաց նա:

Դիմելով խորհրդակցությանը ներկա ԱԱԾ պետին և ոստիկանապետին՝ Փաշինյանը նշեց.

«Ակնկալում եմ, որ կտրուկ և հատու գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»:

Կառավարության ղեկավարը նաև հետաքրքրվեց, թե ինչ գործողություններ են արդեն արվել մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին այսօր Մեղրիում դիմավորել և ճանապարհել են սուլոցներով ու հայհոյանքներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ