Հրայր Հովնանյանի մահը համազգային կորուստ է, նրա մասին հիշողությունը վառ կմնա հայերի սրտում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ի սրտե ցավակցում եմ մեծ հայրենասեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Նրա մահը համազգային կորուստ է: Հրայր Հովնանյանի մասին հիշողությունը վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»:

--00--ԱՀ