Հայ ժողովուրդը կորցրեց հրաշալի անձնավորության և մեծ բարերարի. «Հայաստան» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

հասարակական

«Հայաստան» հիմնադրամը ցավակցական ուղերձ է հղել ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ։

«Պարոն Հովնանյանը, տարիներ շարունակ հանդես գալով որպես հայրենիքի ջատագով, իր անգնահատելի ներդումն է ունեցել հայրենիքի զարգացման գործում Հովնանյան հիմնադրամի, Ամերիկայի հայկական համագումարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության միջոցով:

Հայ ժողովուրդը կորցրեց հրաշալի անձնավորության և մեծ բարերարի: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Հովնանյանի ընտանիքին և հարազատներին»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցավակցական ուղերձում: 

--0--ԿԿ