Երանի 60-ամյակս նշեի Հայաստանում. Էգոյանը 5000 դոլար է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News 

հասարակական

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը

Կինոռեժիսորը փոխանցում է կատարել առցանց վճարման համակարգով, գրելով՝ «Ատոմ Էգոյանի 60 ամյակին։ Երանի այն նշեի Հայաստանում»,-տեղեկացրել է Արշամյանը։

 --0--ԿԿ