Վլադիմիր Պուտինը ցավակցական ուղերձ է հղել Ջիգարխանյանի մահվան առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանի հարազատներին ու մտերիմներին: ՌԴ նախագահի ցավակցական ուղերձում ասված է.

«Ցավով իմացա Արմեն Բորիսի Ջիգարխանյանի՝ մեծ արտիստի, լուսավոր, զարմանալիորեն շնորհալի և գրավիչ մարդու մահվան մասին: Դա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանում և այլ երկրներում միլիոնավոր մարդկանց, բոլորիս համար»:

85 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել սիրված արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

--00--ԱԹ