Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը կվերակառուցվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Հոգեկան առողջության կենտրոն

ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը (ՀԱՊԱԿ) կվերակառուցվի պետական բյուջեի շրջանակներում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Պետական ծրագրով նախատեսված հիմնանորոգման արդյունում կենտրոնը կբարեկարգվի, կկառուցվեն նոր մասնաշենքեր և կցակառույցներ:

Վերակառուցման արդյունքում բժշկական կենտրոնը 425 ստացիոնար և 9-ը անհետաձգելի բուժօգնության մահճակալ կունենա:

ՀԱՊԱԿ-ում հիմնովին նորոգվում է նաև մանկական առանձնացված բաժանմունքը, որն ունենալու է 12 ստացիոնար մահճակալ:

--00--ԱԹ