Տուն-ինտերնատում հացադուլի դեպքեր չկան․ խաթարվել էր տարեցների գրաֆիկը, չէին եկել նախաճաշի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

 

նկար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նորքի տուն-ինտերնատում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ տուն-ինտերնատի մի քանի բնակիչներ հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով նոր տնօրենի հրաժարականը և հին տնօրենի վերադարձը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը՝ ստորև․

«Ի պատասխան որոշ մտահոգությունների՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում շրջանառվող լուրերը, թե նախարարությունը պատրաստվում է վաճառել Նորքի տուն-ինտերնատի շենքն ու տարեցներին տեղափոխել թիվ 1 տուն-ինտերնատ։ Տարեցները խնամվում և կշարունակեն խնամք ստանալ, յուրաքանչյուրը՝ իր հաստատությունում։

Միաժամանակ հայտնում ենք, որ թիվ 1 տուն-ինտերնատում հացադուլի դեպքեր չկան․ այսօր առավոտից սկսած ելումուտով պայմանավորված՝ խաթարվել էր տարեցների առօրյա գրաֆիկը, ինչի հետևանքով նրանցից ոմանք չէին ներկայացել նախաճաշին․ սոցաշխատողները խնդիրը կարգավորել են։ 

Նախարարության ընթացիկ բոլոր ջանքերն ուղղված են հաստատությունների պայմանների էական բարելավմանը՝ նպատակ ունենալով հնարավորություններ ստեղծել նաև տարեցների զբաղվածությունն ապահովելու համար»։

--00—ԼՄ