Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News 

Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 24-ին, ժամը 17:00-19:00-ին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ: Այս մասին հայտնում է շարժման ֆեյսբուքյան էջը։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ձեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում շարժման գործունեության հետ կապված, հնարավորություն ունեք քննարկելու Վազգեն Մանուկյանի հետ»,- ասված է գրաառման մեջ։ 

 --00—ՄՀ