Պետք է միասնականություն,հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

327724356_916324819553700_6999834979681512934_n

Քաղաքացիների առաջարկով՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել եմ հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Քննարկել ենք հասարակությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված քայլերի առաջնահերթությունը:

ռռստգսռտգ

Իմ խոսքում ընդգծել եմ, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, արտաքին և ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև»։

--00—ՅՄ