«Հայրենիքի փրկության շարժումը» լուծարման եզրին է. քաղաքական ի՞նչ զարգացումներ սպասել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

24News-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ 17 կուսակցությունների լիդերները դժգոհ են շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանի քայլերից և այսօր հավաքվել են՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։

Շարժման ներսում խժդժության առիթ է դարձել նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Կուսակցությունների մի մասը մասնակցության ցանկություն ունի, մյուսը՝ դեմ է դրան։

«Հայրենիքի փրկության շարժումը» ձևավորվեց նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո։ Շարժմանն անդամակցեցին 17 կուսակցություններ և իրենց առաջ նպատակ դրեցին հեռացնել ներկայիս վարչակազմին ու ստեղծել հակաճգնաժամային կառավարություն։ 

Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները նշում են՝ սպասելի էր իրադարձությունների նման զարգացումը՝ հաշվի առնելով, որ շարժման առաջնային այս նպատակն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ