Զարիֆը խոսեց Արցախում ահաբեկիչների առկայության փաստի մասին, ինչը կարևոր է. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Ահարոն Վարդանյան

Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ կատարած այցի ընթացքում մի շարք կարևոր հարցերի անդրադարձավ, որոնք հսկայական և լուրջ աշխատանքների կարիք ունեն։

Զարիֆի հայտարարություներից մեզանում մեծ ուշադրության արժանացավ «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն Իրանի կարմիր գծերից է» միտքը, ինչը շատ բնական է։

Սակայն, կարծում եմ, վերոնշյալ հայտարարությունից պակաս կարևոր չէ նաև տարածաշրջանում (բնակաբար Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում) ահաբեկիչների առկայության փաստի շեշտադրումը, դրա դեմ համատեղ պայքարը և թեման կրկին օրակարգ բերելը, քանի որ նոյեմբերի 9-ի աղետալի փաստաթղթից հետո, կարծես թե, այդ ահաբեկիչները, որոնց օրը մի քանի անգամ անդրադարձ էր կատարվում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մամուլում, հօդս ցնդեցին։ Այնինչ դրանք կան, դրանց վտանգը, ինչպես մինչ նոյեմբերի 9-ն էր, այնպես էլ այսօր է։ Այդ վտանգը Դամոկլյան սրի նման կախված է Հայաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգության գլխին։

Ուստի, կարծում եմ, խիստ կարևոր է այս հարցին հավուր պատշաճի ուշադրություն դարձնելով այն կրկին միջազգային օրակարգ վերադարձենլը և օգտագործելն ըստ անհրաժեշտության»։

--00--ԱԹ