Լեռնային Ղարաբաղի տարածքում արդեն վերականգնվել է ավելի քան 300 շինություն. ՌԴ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում արդեն վերականգնել են ավելի քան 300 շինություն՝ օգտագործելով Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն առաքված շինանյութեր:

«Աշխատանքներ են ընթանում այժմ ավելի քան 450 շինություններում», - հայտնում են գերատեսչությունից:

Նշվում է, որ ներկայում 90 տեղական շինարարական կազմակերպություն վերանորոգում և վերակառուցում է իրականացնում, դրանցից 50-ից ավելին աշխատում է Ստեփանակերտում:

--00—ԼՄ