ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

կորոնավիրուս

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ: 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը գտնվում է Լոնդոնում, որտեղ հունվարի 3-ին վիրահատվել էր։ Վիրահատությունն անցել էր բարեհաջող, սակայն նախագահի մոտ ի հայտ էին եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ: Նրա հանձնած թեստը դրական արդյունք էր տվել։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս