Երեխայի միանվագ օժանդակությունը շահառուները կարող են ստանալ «Արցախփոստից» և «Հայփոստից» 

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News

․

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխայի համար սահմանված է միանվագ՝ 20000 դրամի չափով օժանդակություն։

Շահառուներն աջակցությունը կարող են ստանալ և՛ «Արցախփոստի» և՛ «Հայփոստի» բաժանմունքներից։

Հավաքված տվյալների համաձայն՝ աջակցությունից դեռևս քիչ թվով քաղաքացիներ են  օգտվել։

Շահառուներին հորդորում են համապատասխան փաստաթղթերով ներկայանալ և ստանալ հասանելիք գումարը։

--00--ԱՀ