Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին սադրում է. կրակոցներ՝ օդ և հայկական դիրքերի ուղղությամբ. Wargonzo

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 7,  24News 

սահման պահող զինվոր

Արցախում՝ Շուշիի շրջանում լսվել են անկանոն կրակոցներ: Այս մասին հայտնում են @wargonzo -ի աղբյուրները Ստեփանակերտից: Այդ կրակոցները հիմնականում ուղղված են դեպի օդ, սակայն դրանցից անմասն չեն մնում նաև Արցախի ՊԲ դիրքերը: 

Խաղաղապահներն արդեն տեղեկացված են այս միջադեպի մասին: Թե ինչո՞վ են պայմանավորված այս սադրանքները՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններո՞վ, թե՞ այս կերպ «տոնում են» Սուրբ Ծննդյան օրը, հայտնի չէ: 

Ավելի ուշ, Wargonzo-ի աղբյուրները վերահաստատեցին կրակոցների փաստը և այն, որ կրակոցներն ուղղվում են ինչպես օդ, այնպես էլ հայկական դիրքերին: Արցախի ՊԲ զինծառայողները համաչափ պատասխան են տալիս Ադրբեջանի ԶՈւ սադրանքներին:

Հայկական կողմից այս առնչությամբ դեռևս որևէ հայտարարություն կամ պարզաբանում չի արվել:

--00--ԱԹ