Ստեփանակերտի քաղաքապետարանը նախազգուշացնում է մոմավառության անվտանգության կանոնների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

հասարակական

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, զգուշացնելով մոմավառության կազմակերպման անվտանգության կանոնների մասին։

«Սիրելի հայրենակիցներ, բոլորս լավ գիտակցում ենք՝ ինչ առիթով ու ինչ նպատակով ենք մոմավառությունը կազմակերպում: 

Բոլորիդ խնդրում ենք մինչ ձեռնարկի մեկնարկը կարդալ և տարածել այս հայտարարությունը՝ ավելորդ խնդիրներից ու դժբախտ դեպքերից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն:                          
                            
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ 

Նախքան օդապարուկները գործարկելը անհրաժեշտ է գտնել հարմար տեղ: Իհարկե, դա պետք է արվի բացառապես բաց երկնքի տակ, բարձր ծառերից, շենքերից, էլեկտրահաղորդման գծերից և այլ օբյեկտներից առնվազն 50 մետր հեռավորության վրա և պետք է հաշվի առնել քամու ուղղությունը:                                     

Օդապարուկները չպետք է գործարկվեն բնակելի շենքերի, բենզալցակայանների, օդանավակայանների մոտ: Ամենահարմար վայրերը քաղաքային հրապարակներն են ու մարզական խաղադաշտերը:

ՈՒժեղ քամին կարող է խոչընդոտել գործընթացին: Պետք է օդապարուկը գործարկելուց հետո այն հեռանա տներից և շենքերից ՝ հավանական հրդեհներից խուսափելու համար:                   

Օդապարուկները պետք է պահել ուղիղ:

Մեկ օդապարուկ դեպի երկինք արձակելու համար անհրաժեշտ է երկու հոգի՝ իրարից որոշակի հեռավորության վրա կանգնած»,-ասված է հայտարարության մեջ։

--0--ԿԿ