Մահացել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մայրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հասարակական

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մայրը հեռացել է կյանքից: Այդ մասին անվանի շախմատիստը հայտնել է սոցցանցերում:

«Խորին ցավով հայտնում եմ մորս՝ Կլարա Կասպարովի մահվան մասին: Ինձ համար օրինակ, իմ մեծագույն չեմպիոն, իմ խոհեմ խորհրդատու ու ամենաուժեղ մարդ, որին երբևէ ճանաչել եմ: Սիրում եմ քեզ, մայրիկ»,- թվիթերյան էջում գրել է 57-ամյա Կասպարովը:

Գարի Կասպարովին ցավակցել է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան: Հիշեցնենք, որ Կլարա (Աիդա) Շահենի Կասպարովան հայ էր:

--0--ԿԿ