Սոցապ նախարարության աշխատակիցներին չի հրահանգվել մասնակցել սգո երթին. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածված կեղծ լուրերն այն մասին, թե իբր նախարարության և նախարարության ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել այսօրվա սգո երթին։

«Լուրերն այն մասին, թե իբր նախարարության կողմից կացարաններում տեղավորված ընտանիքներին հրահանգվել է մասնակցել այսօրվա երթին, ևս չեն համապատասխանում իրականությանը։

ԱՍՀՆ կողմից կացարաններում տեղավորված ընտանիքներն ապրում են և կշարունակեն ապրել կացարաններում այնքան ժամանակ, քանի դեռ ունեն դրա անհրաժեշտությունը։

Նախարարության ամբողջ ռեսուրսներն ուղղված են և մշտապես ծառայելու են բացառապես սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։

--00—ԼՄ