Ադրբեջանի ԶՈւ-երն այս պահի դրությամբ չեն կարողացել գրավել Հադրութի գյուղերը. Wargonzo

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հադրութ

Ադրբեջանի Զինված ուժերը այս պահի դրությամբ չեն կարողացել գրավել Հադրութի շրջանի գյուղերը: Այս մասին հայտնում է Wargonzo-ն` նշելով, որ իրենց տեղեկությունների համաձայն` ադրբեջանցի զինվորականները Հին Թաղեր ու Քիրսավան գյուղերի մատույցներում երկու բարձունք են գրավել: 

Գյուղերից մեկում նրանք կարողացել են ճանապարհ փակել: Ներկա դրությամբ հարձակվող ջոկատները փորձում են ամրանալ բնակավայրերի մատույցներում: Արցախի ՊԲ մարտիկներն ու տեղի աշխարհազորայինները պաշտպանական մարտեր են մղում: 

Նախագծի՝ դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ ռուսական կողմը Բաքվի հետ բանակցում է հրադադարի հաստատման շուրջ:

--00--ԱԹ