Դատապարտում եմ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի հայատյաց հարձակումը. ավստրալացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19 24News  

պատգամավոր

Ավստրալացի խորհրդարանական Ջոնաթան Օ՛Դին խստորեն քննադատել է Արցախի խաղաղ բնակիչների դեմ Ադրբեջանի հայատյաց հարձակումը: Այս մասին հաղորդում է 1lurer.am-ը։

Ավստրալացի խորհրդարանականը Twitter-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է.

«Ես դատապարտում եմ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի հայատյաց հարձակումը: Նողկանք եմ զգում ակնհայտ սարսափելի քարոզչական արարքից և իմ կարեկցանքը հայտնում բոլոր տուժածներին: Ադրբեջանը պետք է հրաժարվի անմարդկային ու միտումնավոր սադրանքից և հավատարիմ մնա ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի խաղաղ բանակցային գործընթացին, որը հիմնված է ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների վրա»,- գրել է Ջոնաթան Օ՛Դին:

--00—ՄՀ