«Չարի վերջը կամ հիմար կկու». Արա Զոհրաբյանը՝ Ալիևի և Էրդողանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

արա

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Չարի վերջը կամ հիմար կկու» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակին:

«Հայ մեծանուն մտավորականները հաճախ իրենց գրական ստեղծագործություններում ներկայացրել են հայ ազգի թերությունները կամ առավելությունները:

Այս առումով ուշագրավ է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը: Հեքիաթում հիմար կկուն իր երկու ձագերին զոհաբերելուց հետո, ի վերջո լսում է ագռավին և վերջին ձագին պահպանում:

Մեր օրերում՝ չենք հասնում նույնիսկ հիմար կկվի մակարդակին: Վերջին և միակ հայրենիքն էլ ենք ուզում զոհաբերել, որովհետև խորհուրդ տվող ագռավը նախկին է ու սև:

Հ. Գ. Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող միջոցառման ժամանակ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանա լիճը և   Երևանը Ադրբեջանի պատմական հողեր են: Դրանից հետո Թուրքիայի նախագահը փառաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը  կազմակերպողներին ու կատարողներին:

Պետք է արթնանանք ու որոշենք՝ չարի վերջը, թե հիմար-հիմար կկու…»։

--00—ԼՄ