Հիմար կկվի նման մեր ձագին՝ Արցախը, հանձնեցինք, հետո Սյունի՞քն ենք տալու. թշնամին պետք է ծեծ ուտի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Դեռևս 2018 թ-ին տեղեկատվություն կար այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսելու է պայքար Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ դնելով իր առջև մի քանի խնդիր։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։

«Կար ձևակերպված մի քանի խնդիր՝ հանել Եկեղեցին դպրոցներից, կալանավայրերից ու բանակից ու այս կերպ իջեցնել դերը սովորական կրոնական կազմակերպությունների մակարդկակին», - նկատել է նա՝ հավելելով, որ Փաշինյանի թիմը ի սկզբանե թիրախավորել է մի քանի ինստիտուտ՝ ընտանիքը, բանակն ու Եկեղեցին։

«2020-ի պատերազմից հետո մեղավոր կարգվեց բանակը, կորոնավիրուսի համավարակից օգտվելով՝ ընդունվեց Լազարոտի կոնվենցիան, որ ուղղված էր ընտանիքի դեմ, հիմա էլ հարված է ստանում Մայր Աթոռը», - ընդգծել է Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ