Իշխանության կրավորական պահվածքի պատճառով թշնամին արդեն բացահայտ ներխուժել է ՀՀ տարածք

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News 

Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանը» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.

«Իշխանությունների կրավորական պահվածքի պատճառով թշնամին արդեն բացահայտ կերպով (մոտ 4կմ խորությամբ) ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։

Իշխանության ներկայացուցիչները մայիսի 12-ի գրեթե ողջ օրվա ընթացքում փորձում էին թաքցնել իրականությունը՝ շարունակելով պատերազմի ընդունած կործանարար տեղեկատվական քաղաքականությունը։

Այս պայմաններում ինչպե՞ս վստահենք իշխանությանը:

Ասում են ադրբեջանցիները մոլորվել են, ոչ մի կրակոց կամ բախում չի եղել, ու շատ բնական հարցեր են ծագում,

1. Ինչո՞ւ զինված ուժերը չեն կանխել ադրբեջանցիների մուտքը ՀՀ տարածք.
2. Ինչո՞ւ Զինված ուժերը չեն բախվել սահմանախախտ ադրբեջանցիների հետ և գերեվարել նրանց.
3. Ինչո՞ւ է այդ տեղեկատվությունը թաքցվում ժողովրդից, և ինչո՞ւ չեն հեռացվում ստող պաշտոնյաները:

Հ.Գ. Դեռևս հունվարից ՀՀ վարչական դատարանում ՊՆի և ԶՈՒ Գլխավոր շտաբի դեմ ներկայացված հայցի շրջանակներում, վերջնականորեն չի լուծվել հայցի ապահովման հարցը: Մենք ՀՀ դատարանից խնդրել էինք պարտավորեցնել Զինված ուժերին իրենց դիրքերը չլքել: Դատարանի որոշման պարագայում Զինված ուժերը վերադասի դավադիր հրամանները չէին կատարի, եթե դրանք դիրքերը լքելուն կամ բախումից խուսափելուն վերաբերվեր: Բայց փաստորեն մեր որոշ դատավորներ արդեն 5 ամիս է դիվանագիտության ճանապարհն են ընտրել, իսկ ՊՆ ղեկավարությունն էլ Հայաստանի տարածքում բախումներից է խուսափում»:

--00--ԱՓ