Ծախսերը զգալիորեն կրճատվել են. ԱԺ-ի՝ 2021-ի բյուջեի նախագիծը 6 մլրդ 98 մլն դրամ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

աժ

Ազգային ժողովի՝ 2021-ի բյուջեի նախագիծը 6 միլիարդ 98 միլիոն դրամ է: Այդ մասին 2021-ի բյուջե խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը: Նա նշել է, որ մի շարք ուղղություններով ԱԺ-ն գալիք տարի զգալիորեն կրճատել է ծախսերը:

«Ազգային ժողովի գործունեության ապահովման, ներկայացուցչական ծառայություններին բաժին է ընկնում ամենամեծ տեսակարար կշռով՝ 92.2 տոկոս մասնաբաժնով, 5 միլիարդ 620 միլիոն դրամը, ինչը 2020-ի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 8.7 միլիոն դրամով», - ասել է Լիլյա Սիրկանյանը:

11.4 միլիոն դրամով էլ նվազել են միջազգային խորհրդարանական կազմակերպությունների ՀՀ անդամավճարները, իսկ ԱԺ դերի բարձրացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմումը 2021-ի բյուջեով նախատեսված է 60 միլիոն դրամ, ինչն ընթացիկ տարվա համեմատ նվազել է 5.5 միլիոն դրամով:

--00—ԼՄ