Ձեր լռությունը ցեղասպանության է տանում. ակցիա Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ակցիա

ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել, որի մասնակիցները պահանջում են ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ագրեսիային:

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի ուշադրությունն են հրավիրում փաստի վրա, որ այսօր յուրաքանչյուր հայ զինվորի գլխատելու համար ահաբեկիչներին պարգևավճար են խոստացել, որ հայերի նկատմամբ արգելված զինատեսակ՝ ֆոսֆորային զենք է կիրառվում:

Լեռնային Ղարաբաղում կատարվող պատերազմական հանցագործությունների պատճառներից մեկն էլ, ըստ ակցիայի մասնակիցների, ՄԱԿ-ի անտարբերությունն է: Ցուցարարները պատրաստվում են ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը փակել և սպասել այնքան, մինչև գրասենյակի ղեկավար Շոմբի Շարփը կհանդիպի իրենց հետ: Նրանք նաև պոկեցին գրասենյակի հարևան կառույցի դրոշը և իջեցրին:

--00--ԱԹ