Տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը կպարգևատրվի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

հրետանի

Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները: Ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ, տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ յուրային ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների, «Արիության համար»  մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ