Ալեք Մանուկյանի թոռնուհին 3 մլն դոլար է փոխանցել Համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

հասարակական

Հայաստանի ազգային հերոս, երջանկահիշատակ Ալեք Մանուկյանի թոռնուհին՝ Քրիստինե Մանուկյան-Սիմոնը, 3 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան«» համահայկական հիմնադրամի դրամահավաքին:

«Մենք ուժեղ ենք, որովհետև միասնական ենք ու համախմբված, և մեր միասնականության հիմքում մեր պատմությունն է։

Համահայկական նոր շարժմանն ու զարթոնքին իր մեծ մասնակցությամբ միացել է նաև լեգենդար Ալեք Մանուկյանի թոռնուհի Քրիստինե Մանուկյան-Սիմոնը»,- տեղեկացնում են հիմնադրամից։

--0--ԿԿ