Եթե ՊԲ-ն ցանկանար հարվածել նավթամուղին անվրեպ կխոցեր, մեզ այն սարքին է պետք․ Վ․ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

ՎահրամՊողոսյան

Եթե Պաշտպանության բանակը ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին անվրեպ կխոցեր։ Նման նպատակ չունենք, մեզ այն սարքին է պետք․ Այս մասին գրում է ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

«Իսկ, իրականում, այն պրիմիտիվ սուտ է, որով ազիկները փորձում են շարժել նավթամուղի ծրագրում ներդրում կատարած միջազգային խոշոր կազմակերպությունների վրդովմունքը՝ չհասկանալով, որ այդ կառույցներն ավելի հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունեն։ Չնայած դրանց խելք որտեղից, որ մի հատ էլ խելոք սուտ հնարեն»,- գրում է խոսնակը։

--00--ԱՀ