Պատրաստ ենք տարածքները մեծացնել, ՊԲ-ը կազմալուծել է թշնամու առաջնային ստորաբաժանումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ պատրաստ ենք մեր տարածքները մեծացնել։ ՊԲ-ը կազմալուծել է թշնամու առաջնային ստորաբաժանումները։ 

Նրա խոսքով՝ այսօր թշնամին մեծ կորուստներ է կրել, իսկ ռազմաճակատի անհաջողությունները փոխհատուցելու համար հրթիռակոծել Ստեփանակերտը։

«Այսօր միանշանակ է՝ հակառակորդի պլանը ձախողված է։ Թշնամու գործողությունները նույն ինտենսիվությունը չունեն։ ՊԲ-ը կարողացել է կազմալուծել նրանց առաջնային ստորաբաժանումները, մեծ վնաս է հասցվել նրա ռեզերվային ուժերին։ Առավելություններ երկու կողմից էլ չկան, մեծամասամբ ընթանում են միջդիրքային մարտեր։ Մենք գործ ունենք ավելի շատ հոգեբանական մարտերի հետ՝ ով ավելի երկար կդիմանա։ Մենք պատերազմը հաղթել ենք։ Կարծում եմ՝ հոգեբանական համոզվածությունը մեծ հաջողություն է բերելու մարտի դաշտում։ Պատրաստ ենք մեր տարածքները մեծացնել։ Հաղթանակը անխուսափելի է լինելու մեր կողմից»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ