Վրաստանի խորհրդարանի պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News          

կորոնավիրուս
                         

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլիի և նրա կնոջ՝ TV Pirveli հեռուստաընկերության աշխատակցուհի Վիկա Բուկիայի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Գոգիչաիշվիլիի խոսքով՝ հավանաբար վերջին երկու օրերին ում հետ շփում է ունեցել, նրանք կլինեն իր վարակի աղբյուրը, սակայն կոնկրետ որևէ բան չի կարող ասել:

Սա առաջին դեպք է, երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվում: Գոգիչաիշվիլին վերջին անգամ խորհրդարանի լիագումար նիստին մասնակցել է սեպտեմբերի 3-ին:

-- 00—ՄՀ