Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում. պարետը նոր որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները.

Վերաբացվել են՝

  • Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից,
  • Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց,
  • Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով,
  • Գրադարանները,
  • Թանգարանները
  • Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։

Սահմանվել են կանոններ՝

  • Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի,
  • Գրադարանների և թանգարանների,
  • Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների,
  • Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։

Այսուհետ դիմակ կարող են չկրել՝

  • Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ,
  • Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝

  • Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը, 
  • Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ:

--00--ԱԹ