ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24 News
Մոսկվայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը գրեթե 10 տոկոսով ավելի քիչ է, քան մեկ շաբաթ առաջ, արդեն 4 օր նոր դեպքերի թիվը ցածր է՝ 600-ի սահմաններում: Այս մասին գրել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբին:
«Մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 680 նոր դեպք: Սա 9.3 տոկոսով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Չորս օր շարունակ նոր դեպքերի թիվը ցածր մակարդակում է՝ մոտ 600-ի սահմաններում»,-հայտնել են շտաբից:
--00—ՄՀ