ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Մոսկվայում դեկտեմբերի 28-ից կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստել քաղաքի ավագ սերնդի այն բնակիչներին, որոնք պարտադիր բժշկական ահահովագրության վկայական ունեն։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանություն Է տվել ավագ սերնդի քաղաքացիներին COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներարկմանը: Դա շատ լավ է։ Տարեցները կազմում են ռիսկի ամենամեծ խումբը, որոնք առավել ծանր են տանում հիվանդությունը: Երկուշաբթի օրվանից մենք նրանց համար կբացենք պատվաստման գրանցում: Իմ փորձից եմ ասում՝ դա իրապես գործում Է»,- Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը դեկտեմբերի 27-ին գրել Է իր կայքում:
--00—ՄՀ