Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News

1

Կառավարությունում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ելույթի մեկնարկին վարչապետը տեղեկացրել է, որ հանձաժողովը երկար է գործում:

«Պիտի անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, որ չի կարծում, թե Սահմանադրությունները երկրի պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն, բայց պիտի նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլև մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանդրություն ընդունել:

Սովորաբար ՍԴ փոփոխությունները, բարեփոխումներն արվում են քաղաքական նպատակահարմարություններով, համենայնդեպս, մենք այդպիսի փորձ ունենք, և այդ քաղաքական նպատակահարմարությունների հետ կարևոր տեղ են գրավում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերն անձի, անձանց շրջանակի համապատասխանեցնելը: Եվ այս առումուվ, կարծում եմ, գուցե այս ընկալումն է, որ մեզ բերել է որոշակի խնդիրների:

Բայց հիմա ես եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն նոր Սամանադրություն ընդունելու»,-ասել է վարչապետը:

--00—ԼՄ