Հարավ-արևմտյան թաղամասում տղամարդը, ցած նետվելով բարձրահարկից, ինքնասպանություն է գործել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

հաթ

Մայիսի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Մոտ 30-40 տարեկան տղամարդը Հարավ-արևմտյան թաղամասում ինքնասպանություն է գործել` նետվելով բարձրահարկ շենքից: Այս մասին լուրը ԶԼՄ-ներին հետ զրույցում ոստիկանությունը հաստատել է:

Անձի ինքնությունը պարզելու համար ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: