Ինքնասպանություն Շիրակի մարզում․ մահացածը Գյումրիում հայտնի առևտրական էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot_2

Հոկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի տներից մեկում բնակիչը ծառից կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ. Ենգոյանը և Ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ