ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

սս

ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել զեկույցով, հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից․

«Ապրիլի 25-ին Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։ Զեկույցին հաջորդեց քննարկում Բունդեսթագի մարդու իրավունքների, արտաքին հարաբերությունների, իրավական հարցերի, տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովների անդամ պատգամավորների մասնակցությամբ։ Ներկա էին Բունդեսթագի բոլոր խմբակցությունների պատգամավորներ։ Քննարկումը վարում էր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ Նորբերտ Ալտենկամպը։

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Հովնաթան Շպանգենբերգը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ