Արցախցին իր հողի վրա է ուզում խաղաղ ապրել, օտարի ունեցվածքի վրա աչք չունենք. Վրթանես Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Արցախի նկատմամբ ամեն մի հանդիպում և խոսք ընդունելի է այնքանով, որքանով մարդու անկեղծ աղոթքն առ Աստված, արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է հանգիստ ու խաղաղ ապրել իր հողում։ Չարը չի կամենում, որ լույսը մշտապես լուսավորի, խավարը միշտ դեմ է լույսին, իսկ մեր ինքնությունը հիմնված է լույսի վրա։ Արցախցին աչք չի ունեցել օտարի ունեցվածքի վրա, արցախցին մշտապես արարել է հանուն արդարության, խաղաղության և իր ինքնության։ Այս մասին հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սրբազանը նշել է, որ այն ինչ տեղի է ունեցել Արցախի հետ անբացատրելի է հասուն ու հավատացող մարդու տեսանկյունից․ «Մենք չէինք սպասում այդպիսի ելք՝ բռնի տեղահանում, ծառի արմատախիլ անել։ Եթե ծառը արմատախիլ ես անում գլխավոր արմատը մնում է հողում, մեզ մնում է Քրիտոսով հաղթանակած վերադառնանք մեր արմատին, որը մնացել է մեր հայրենի հողում»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ