Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Մայիսի 19-ին Երևանում անցկացվող  «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածները։

Փակ կլինեն մասնավորապես Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա հատվածները։

 

--00--ԱՊ