Բոլորս ունենք կոնսենսուս՝ Փաշինյանը պետք է հեռանա, միացյալ թեկնածու պետք է լինի Սրբազանը. Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Երկու հարցում պետք է համախմբվել՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի և միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը։ Նման հայտարարություն է արել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման արդյունքներով։ 

«Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով։ Կոնսենսուս կա մի Հայաստանի մասին, որտեղ չպետք է լինի Նիկոլ Փաշինյան անունով ղեկավար և պիտի լինի անցումային իշխանություն՝ Բագրատ Սրբազանի դեմքով։ Բագրատ Սրբազանը խոսում է քաղաքական ռացիոնալիզմի հաղթանակի և քաղաքական ստի վախճանի անհրաժեշտության մասին»,- մանրամասնել է Սուրենյանցը՝ նշելով, որ ճանապարհային քարտեզ են ներկայացնելու։ 


Ավելին՝ տեսանյութում։ 
 

--00—ՍՊ