Առանց Արևմուտքից զենքի մատակարարումների՝ Ուկրաինան կկապիտուլացվի երկու շաբաթում․ Բորել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ֆֆ

Առանց Արևմուտքից զենքի մատակարարումների՝ Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթվա ընթացքում։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը



«Ուկրաինայի գոյությունը կախված է մեզանից։ Ես գիտեմ, թե ինչպես կարելի է  ավարտել պատերազմը Ուկրաինայում, մի քանի շաբաթվա ընթացքում՝ պարզապես դադարեցնել մատակարարումները: Եթե զենքի մատակարարումը դադարեցվի, ապա Ուկրաինան չի կարողանա դիմադրել և ստիպված կլինի հանձնվել, և պատերազմը կավարտվի», - ասել է նա։



Բորելը հռետորական հարց է բարձրացրել՝ արդյո՞ք դա ցանկանում են Եվրոպայում․ «Մենք չենք ուզում, որ պատերազմն այդպես ավարտվի, և հուսով եմ, որ Եվրոպայում շատերը նույնպես չեն ցանկանում դա»։ 



--00—ՍՊ