Ղալումյանն անհեթեթ հայտարարություններ է արել, իբր ակցիաների պատճառով Ալիևը խստացրել է իր դիրքորոշում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

սպ.j

Իշխանությունները շարունակում են ստելու և սեփական մեղքերը ժողովրդի վրա բարդելու մարտավարությունը։ Հիմա էլ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն է անհեթեթ հայտարարություններ արել՝ պնդելով, իբր կիրանցիների բողոքի պատճառով Ալիևը խստացրել է իր դիրքորոշումը և պահանջել ավելի շատ տարածքներ հանձնել Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է Սրբազաբ պայքար տելեգրամյան ալիքը։

Սա ժողովրդին ահաբեկելու, ամբողջ երկրում տարածվող բողոքի ալիքը կասեցնելուն ուղղված հերթական սուտն է։ Տեղեկատվական ահաբեկչություն, որը շարունակում է իրականացվել մեր ժողովրդի դեմ։

--00—ԼՀ