Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

443695846_977797450373109_6826635313166381731_n

Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվել է Միլանի քաղաքապետարանում։

Միլանյան թիմի խաղացողները, մարզիչներն ու ղեկավարներն արժանացել են Սուրբ Ամբրոջիոյի անվան ոսկե մեդալների՝ քաղաքին մատուցած ծառայությունների համար։

Ընդունելությանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ, միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

--00—ՅՄ