Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ «վարչապետի գավաթ» մրցաշարը մեծ հետաքրքրություն է վայելում դպրոցականների շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

դ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին:
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 
 
Մասնակիցների հետ խարույկի շուրջ քննարկվել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչներն ընդգծել են՝ նմանօրինակ մրցաշարերը մեծ հետաքրքրություն են վայելում դպրոցականների շրջանում:
 
Հիշեցնենք՝ վաղը կայանալիք եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:
Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել:

 

--00—ՍՊ