Բագրատ Սրբազանը կարողանում է ներքին համերաշխություն ապահովել, նա պետք է լինի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Բագրատ Սրբազանը կարողանում է ներքին համերաշխություն ապահովել, կոնսոլիդացնել բոլոր քաղաքական ուժերին և հասարակությանը, նա պետք է լինի ժամանակավոր կառավարության ղեկավարը։ Որքան էլ անիրական թվա, պետք է հասնել հանրության լայն շերտերի կոնսոլիդացիայի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Նրա համոզմամբ, կարևոր է, թե ինչ առաջնահերթություններ է որդեգրելու Սրբազանը արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ Արևմուտքի, ՌԴ-ի ու Իրանի հետ կապված։

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ապա միջազգայնագետի գնահատմամբ, այն իրականացվում է Ադրբեջանի պահանջով և իրենց ծրագրով՝ գյուղ առ գյուղ և տարբեր հատվածներում, տարբեր թվականների քարտեզներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ