Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկակական եկեղեցու վերականգնման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

դ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել  Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավման հարցերը։

Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի վերականգնմանը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հայկական կողմը պատրաստ է վերականգնող մասնագետների խումբ գործուղել՝  տեղում ուսումնասիրություն կատարելու և աշխատանքների մեկնարկը տալու նպատակով:

Ընդգծելով երկկողմ համագործակցության  ներուժը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև  Շառլ Ազնավուրի 100 ամյակին նվիրված հոբելյանկան միջոցառումների շրջանակում Թուրքմենստանում համերգների շարք իրականացնելու հնարավորությունը:

Աշխաբադում ԿԳՄՍ նախարարը հանդիպումեր է ունեցել նաև Թուրքմենստանի կրթության նախարարի, ինչպես նաև սպորտի կոմիտեի նախագահի հետ։
 

--00—ՍՊ