Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

դ

 

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը ողջունեց հայ լրագրողներին և մեդիադաշտի ներկայացուցիչներին, որոնք հրավիրված էին մասնակցելու վիրտուալ քննարկմանը՝ նվիրված ԱՄՆ նախագահի և Սպիտակ տան գործունեության լուսաբանման լավագույն փորձին։ Քննարկումը վարեց «Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Ստիվեն Թոման։

«Մերօրյա հարափոխ աշխարհում առավել քան երբևէ կարևորվում է հանրությանը իրազեկելու լրատվական դաշտի գործառույթը։ Անկախ լրատվամիջոցները, որոնք ունեն պետական պաշտոնյաների հաշվետվողականությունն ապահովելու լծակներ ու կարողություններ, կենսական նշանակություն ունեն առողջ ժողովրդավարության համար», - ասաց դեսպան Քվինը։

--00—ՍՊ