Կայացավ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

444216599_763745082614375_8936675635442633187_n

Այսօր տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը՝ մշակույթի ուղղությամբ դասավանդողների համար։

Մայիսի 18-ին անցկացված ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Դանիել Դանիելյանն այցելել են Երևանի թիվ 155, 135, 6 հիմնական և թիվ 190 ավագ դպրոցներում գործող քննական կենտրոններ։ Նախարարի տեղակալները շրջել են քննական կենտրոններում, զրուցել ատեստավորմանը մասնակցող մանկավարժների հետ՝ նրանց մաղթելով հաջողություն։

Երևանի թիվ 135 դպրոցի քննական կենտրոնում 89 հայտագրվածից ներկա է եղել 67֊ը, թիվ 155 դպրոցի քննական կենտրոնում՝ 120 հայտագրվածից 110֊ը, Երևանի թիվ 6 դպրոցում 84֊ից` 72֊ը, իսկ թիվ 190 ավագ դպրոցում՝ 95֊ից 92֊ը։

Ընդհանուր 388 հայտագրվածից կամավոր ատեստավորման գիտելիքի ստուգման քննությանը ներկայացել է 341֊ը։

Մայիսի 18-ի կամավոր ատտեստավորումն իրականացվել է հետևյալ ուղղություններով՝

Դաշնամուր (2-րդ խումբ), սոլֆեջո, երաժշտական գրականություն (երաժշտության բաժին), երաժշտական գրագիտություն (պարարվեստի, թատերարվեստի բաժին) 

Քանոն, թառ, ուդ, քամանչա, դհոլ, ջութակ, թավջութակ, դուդուկ, սրինգ, բլուլ, շվի 

Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, ծեփագործություն, կիրառական արվեստի հիմունքներ, գորգագործություն, կարպետագործություն, գոբելեն, խեցեգործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն։

Վաղը՝ մայիսի 19-ին, տեղի կունենա սպորտի ուղղությամբ դասավանդող մարզիչների կամավոր ատեստավորումը։

--00—ՅՄ