Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ֆֆ

 

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։



Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վերջինի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Խաչատուր Բ.-ն և վարորդներից Մուշեղ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

--00—ՍՊ