Փաշինյանը հրեշի է վերածվել, Կիրանցը գրավելու համար Բաքվից շնորհավորանքներ է երևի ստացել

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Աբսուրդի թատրոն է, անբարոյական ու այլանդակ քարոզչություն, թե չորս գյուղ տալով Ադրբեջանին զրկում ենք լեգիտիմ ագրեսիայից։ Այս գործընթացով տարածքների վերադարձ չի լինելու, կույր կամ խուլ պետք է լինել չհասկանալու իշխանության ստերը, Բաքուն ասում է՝  նոյեմբերի 9-ի կետը պետք է կատարեք, միջանցք կտաք՝ խաղաղություն կլինի, չեք տա՝ չի լինի։



24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն խաչատրյանը։

Անդրադառնալով Տավուշում տարվող պայքարին և ոստիկանության կողմից կիրառված բիրտ ուժին` Խաչատրյանը նկատեց․



«Ոստիկանությունը փայլուն գրավեց Կիրանցը, այն գրավելու համար Ադրբեջանից շնորհավորանքներ ստացա՞ն։  Փաշինյանը արագ վերածվեց հրեշի և գերազանցեց նախկիններին, արևմտյան փողերով բարեփոխված ոստիկանությամբ դեմոկրատականացված իշխանությունը հիմա նույնն է անում»։



Մանրամասները՝ տեսանյութում։



Հերմինե Միքայելյան